Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Ոստիկանները բերման են ենթարկել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող անձին


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից մարտի 21-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Մամիկոն Կ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Անդրոպովի ներքին գործերի վարչության կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 2-ին մասի (նախօրոք պայմանավորված խմբակային խարդախություն) հատկանիշներով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:






Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ