Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երգիչ Մհերը թողարկելու է զուգերգ ու հանդես է գալու մենահամերգով

Երգիչ Մհերը թողարկելու է զուգերգ ու հանդես է գալու մենահամերգով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Մհերը մի քանի նոր նախաձեռնություններ ունի ներկայացնելու իր երկրպագուներին: Նա պատրաստվում է նոր երգեր թողարկել: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում երգիչը հայտնեց, որ մոտ օրերս կթողարկի Արմինե Գրիգորյանի հետ զուգերգը:

«Շատ ուրախ երգ ենք ձայնագրել: Կարծում եմ՝ մեր հանրությանը դուր կգա: Առաջիկա շաբաթվա մեջ մենք կներկայացնենք երգը: Դեռ չգիտենք՝ այն տեսահոլովակ կունենա, թե` ոչ: Երգի թողարկելուց  հետո, երբ տեսնենք՝ ինչ արձագանք է ստանում, կմտածենք դրա մասին»,- ասաց Մհերը:

Երգիչը պատրաստվում է իր տարեդարձի օրը` նոյեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում հանդես գալ մենահամերգով Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ: «Ամեն տարի իմ ծննդյան օրն ինչ-որ բան եմ կազմակերպել: Կլինի ձայնասկավառակի շնորհանդես, թե նոր նախագիծ, սիրում եմ ծննդյանս օրն իրականացնել: Բավական ժամանակ ունենք պատրաստվելու: Չեմ ուզում շատ փակագծեր բացել: Միայն կասեմ մի շարք անակնկալներ կլինեն»,- եզրափակեց նա:

Մելինե Տոնոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]