1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների մարտի 21-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների մարտի 21-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների մարտի 21-ի ամփոփագիրը:

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «մարտի 21-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը` Վրաստանի քաղաքացի, 1959 թ. ծնված Զուրաբ Կալանդիան, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 2.20-ին, Երևանի Ալ.Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը և նրա 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 23.30-ին, Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 3-րդ կմ-ին` Պարգևաշեն թաղամասի մոտ, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 10.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 23.10-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան «Նոր Խարբերդ» Ա/Ը 30-րդ փողոցի թիվ 30 տան դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 20-ին, ժամը 22.00-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 32 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21053»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 9.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 16 հասցեի մոտ թիվ 44 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակելու հետևանքով 17-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 9.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 22/9 հասցեի դիմաց կայանված «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենային:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 10.00-ին, Երևանի Ծ.Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 20-ին, ժամը 11.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 71 հասցեի մոտ կվադրոցիկլը բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով վարորդն ընկել է ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 17.10-ին, «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբի:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 19.25-ի սահմաններում, «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում` Ուրցաձոր-Դաշտաքար ճանապարհի 1-ին կմ-ին Դաշտաքար գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1-ին փողոցի և 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի վարորդը և մյուսի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 19.10-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի առևտրի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 96-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում ավտոմեքենա է վթարի ենթարկվել, կան տուժածներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, «ԳԱԶ 69-Ա» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել թիվ 63 տան պատին, այնուհետև ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 141-րդ կմ-ին «Մերսեդես Վիտո» մակնիշի միկրոավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 133.2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի միկրոավտոբուսին:
Միկրոավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]