Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայի բնության պահպանության միության մասնաճյուղը Հայաստանում սկսում է «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը

Գերմանիայի բնության պահպանության միության մասնաճյուղը Հայաստանում սկսում է 
«Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա կապակցությամբ Գերմանիայի բնության պահպանության միության մասնաճյուղը (NABU)  մեկնարկում է  ՀՀ-ում «Մաքուր ափ, մաքուր աղբյուր» ծրագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, արդեն իսկ միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել բազմաթիվ դպրոցներ, կորպորատիվ ընկերություններ, հասարակական կազմակերպություններ:

1993թ-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հայտարարեց Համաշխարհային ջրի օր:

NABU-ն երեք ամսվա ընթացքում կաջակցի այն կամավորներին, որոնք կաշխատեն ջրային ռեսուրսների և աղբյուրների շրջակայքի մաքրման աշխատանքներին: Կամավորներին կտրամադրվեն ձեռնոցներ, աղբի հավաքման համար նախատեսված փաթեթներ, խմելու ջուր և սնունդ: Անհրաժեշտության դեպքում NABU-ն նաև կտրամադրի տրանսպորտային միջոց:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]