Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կան դեպքեր, երբ ներառական կրթություն իրականացնող հաստատություններում կրթական ծրագրերը ոչ լիարժեք են իրականացվում. ՄԻՊ

Կան դեպքեր, երբ ներառական կրթություն իրականացնող հաստատություններում 
կրթական ծրագրերը ոչ լիարժեք են իրականացվում. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկմանը, մարդու իրավունքների պաշտպանը կարեւորեց փոխադրամիջոցների մատչելիության ապահովումը: «Կրթության իրավունքի հետ կապված պետք է լիարժեք պահանջներ լինեն: Պետք է հարմարեցված լինեն շենքային պայմանները, կրթական ծրագրերը»,-ասաց նա:

Թաթոյանի խոսքով` այսօրվա դրությամբ միայն Ամերիկյան համալսարանն է հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց:  «Ֆիզիկական մատչելիության հետ կապված չպետք է բավարարվենք միայն թեքահարթակներով: Իրականում կարեւոր է հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները»,-նշեց Թաթոյանը:

Խոսելով ոլորտում առկա խնդիրներից, Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ կան դեպքեր, երբ ներառական կրթություն իրականացնող հաստատություններում կրթական ծրագրերը ոչ լիարժեք են իրականացվում: «Կարեւոր է կոտրել կարծրատիպերը: Անելիքներ կան նաեւ  հաշմանդամության խմբերի սահմանման հետ կապված»,-հավելեց նա:

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 200.000 մարդ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի նպատակն է ապահովել բարենպաստ պայմաններ, որպեսզի ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձինք, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով իրականացնեն իրենց բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկումը նախաձեռնել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]