1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսիայում հրատարակված «Հայաստանի խոհանոցը» գիրքը հայ ինքնությունն աշխարհին ներկայացնելու ևս մեկ քայլ է

Ֆրանսիայում հրատարակված «Հայաստանի խոհանոցը» գիրքը հայ ինքնությունն աշխարհին ներկայացնելու ևս մեկ քայլ է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քույր և եղբայր Կորին և Ռիշար Զարզավաջյանները ամբողջացրել և հրատարակել են իրենց մոր՝ հին սնդուկից գտնված «համեղ» տետրը: «Հայաստանի խոհանոցը» խորագրով գիրքը պարունակում է շուրջ 100 ճաշատեսակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 22-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կայացավ գրքի շնորհանդեսը: «Հայկական խոհանոցը ևս հայ ինքնության կարևորագույն մասն է կազմում: Հայ ինքնությունն աշխարհին ներկայացնելու կարևոր քայլ են արել քույր և եղբայր Զարզավաջյանները: Գրքի մեջ նրանք հայրենասիրություն են դրել: Ճաշատեսակների միջոցով փորձել են ներկայացնել մեր պատմությունը»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու առաջարկեց նրանց գիրքը նաև հայերեն հրատարակել:

Նախարարը նկատեց՝ Զարզավաջյանների ընտանիքը տիպիկ հայկական է: Նրանք մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանությունից և հաստատվել Մարսելում: Կորին Զարզավաջյանը կարևորեց գիրքը, քանի որ այն ներկայացնում է իրենց մոր բաղադրատոմսերը, իրենց մանկությունը:

«Մայրս մեր սիրելի ճաշատեսակներն է հավաքել: Մենք շատ ենք ուզում այս գիրքը բոլորին ծանոթացնել, մեծ պատիվ կլինի, որ Ֆրանկոֆոնիայի օրերին գիրքը ներկայացվի օտար հյուրերին»,-ասաց նա ու հավելեց, որ իր մոր ընտանիքը եղել է Տիգրանակերտից, սակայն այդ ճաշատեսակները միայն այնտեղից չեն:

Ռիշար Զարզավաջյանի խոսքով՝իրենց նպատակն է նոր սերնդին՝ լինի հայ, թե օտարազգի, ներկայացնել հայկական ճաշատեսակները: «Ֆրանսիացիները ևս հետաքրքրված են հայկական խոհանոցով: Շառլ Ազնավուրին նվիրել եմ այս գիրքը, նա շատ ուրախ էր, քանի որ դա թողնելու էր իր թոռանը: Նա հետաքրքրված էր այդ գիրքը տարածել ողջ աշխարհով»,-նշեց նա:

«Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և տարածում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ գրքին ծանոթանալուց հետո միտք է ծագել, թե որքան սնդուկներ դեռ բացված չեն: «Ազգային խոհանոցը՝ որպես մեր ինքնության ցուցիչ, կարևոր դերակատարություն ունի: Այս գրքով մեր հայկական հզոր խոհանոցի մի փոքրիկ մասունք փրկվել է»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց Զարզավաջյաններին:

Հայաստանում գրքի շնորհանդեսը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]