Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված խնդիրներ

Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն 
ու սոցիալական ներառմանն ուղղված խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պատրաստակամ է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման խնդիրների լուծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 22-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ քայլ առ քայլ պետք է գնալ նախանշված ճանապարհով և ունենալ հաշմանդամություն ունեցողների համար մատչելի միջավայր:

Նրա խոսքով` համալիր ծրագիրը մշակվելու է հնգամյա ժամանակահատվածի համար և հանդիսանալու է սոցպաշտպանության ու սոցներառման ուղղությամբ առաջիկա տարիներին կատարվելիք ծրագրերի համախումբ: «Անհրաժեշտ են քայլեր, որոնք կնպաստեն ծրագրի իրականացմանը»,-հավելեց նա:

Սաիյանը նշեց, որ նախագծի մշակման լիազորությունը վերապահված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:  Դրված  է մեխանիզմ, որի շրջանակներում օրենսդիրը ևս առաջիկա հինգ տարվա գործողությունների մեջ ազդեցություն կունենա դրա մշակման կամ ընդհանուր բովանդակության վրա:

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 200.000 մարդ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի նպատակն է ապահովել բարենպաստ պայմաններ, որպեսզի ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձինք, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով իրականացնեն իրենց բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]