Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գիտնականները կապ են գտել մրգահյութի եւ մահվան վտանգի միջեւ

Գիտնականները կապ են գտել մրգահյութի եւ մահվան վտանգի միջեւ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքար պարունակող ըմպելիքները, այդ թվում՝ մրգահյութերը, մեծացնում են սրտի եւ այլ հիվանդություններից մահվան վտանգը: Ինչպես գրել Է Medicalexpress-ը, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են ավելի քան 17,9 հազար մարդկանց տվյալները, որոնց հսկել են վեց տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են ԱՄՆ-ի Սրտի հիվանդությունների ասոցիացիայի (American Heart Association) խորհրդաժողովում: Հիմք են վերցվել «Սրտի նոպա տարած մարկդանց մոտ աշխարհագրական եւ ռասայական տարբերությունների պատճառները» վերտառությամբ մյուս հետազոտության տվյալները:

Պարզվել Է, որ նրանց համար, ովքեր օրական 24 ունցիայից (680 գրամից) ավելի քաղցր ըմպելիքներ են խմում, սրտի եւ այլ հիվանդություններից մահվան վտանգը կրկնակի բարձր Է, քան նրանց մոտ, ովքեր մեկ ունցիայից պակաս են խմել: Դոկտոր Ջին Ուելշի խոսքով, որը գլխավորել Է հետազոտությունը, արդյունքները, որոնց հանգել են նա եւ նրա գործընկերները, ապացուցում են, թե որքան կարեւոր Է չչարաշահել շաքարը: Գիտնականների եզրակացությունները վերաբերում են միայն ըմպելիքներին. շաքարի մեծ պարունակությամբ ուտելիքի եւ սրտի հիվանդություններից մահվան վտանգի միջեւ ոչ մի կապ հայտնաբերել չի հաջողվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]