Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ վերցրեցին Ռադայի նիստերի դահլիճում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադայում ընթերցել են պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ առկա կասկածների տեքստը եւ նրան կալանքի տակ վերցրել խորհրդարանի շենքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Մարտի 22-ին ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը Գլխավոր դատախազության պահանջով անձեռնմխելիությունից զրկել Է արտաֆրակցիոն պատգամավոր Սավչենկոյին՝ համաձայնություն տալով նրան քրեական պատասխանատվության ենթարկելուն, կալանելուն ու ձերբակալելուն: Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Սավչենկոյին կասկածում Է խորհրդարանի շենքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
«Ձեզ կալանքի տակ եմ վերցնում հանցագործություններ կատարելու կասկածանքով»,-ասել Է ՈՒկրաինայի անվտանգության ծառայության քննիչ Տոմուսյակ Ալեքսանդրը «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում՝ դիմելով Սավչենկոյին: Քննիչը նաեւ Սավչենկոյի համար ընթերցել Է կասկածների տեքստը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում