1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ռուսաստանից հայրենադարձվող հայ գործարարին

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ռուսաստանից հայրենադարձվող հայ գործարարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 22-ին ընդունեց հայրենադարձվող բազմազավակ ընտանիքի հայր, գործարար Կարեն Պապյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Կարեն Պապյանի և նրա կնոջ՝ Սվետլանայի անզուգական ընտանիքը, որում մեծանում են նրանց 5 հիասքանչ զավակները, օրինակ են յուրաքանչյուրի համար: «1993 թվականից լինելով Հայրենիքից հեռու, ապրելով Ռուսաստանի Պերմ քաղաքում, լինելով տեղի հայ համայքնի և հայկական մշակութային կենտրոնի ստեղծման ակունքներում՝ Դուք չեք մոռացել Ձեր արմատների, պատմության ու հայրենի հողի մասին, Հայաստանը պահել եք Ձեր սրտում, հայեցի դաստիարակել Ձեր զավակներին: Պատահական չէ, որ  2011թ.-ին հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար Սփյուռքի նախարարության կողմից ստացել եք շնորհակալագիր: Եվ ահա այսօր անչափ ուրախ եմ տեղեկանալ, որ Ձեր մեծ, գեղեցիկ ընտանիքը որոշել է վերջնականապես հայրենադրձվել, ապրել ու արարել ազատ ու անկախ Հայաստանում»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին և ողջ նախարարությանը՝ Կարեն Պապյանը շեշտեց, որ հայրենադարձվելու որոշումն ընդունելու հարցում վճռորոշ է եղել «Արի տուն» ծրագրի դերակատարությունը: «2017 թվականին երեք երեխաներս դարձան արիտունցի, վառ տպավորություններ ստանացան և խնդրեցին մեզ վերադառնալ ու ապրել Հայաստանում: «Արի տուն» ծրագրի շնորհիվ էլ ավելի ուժգնացավ մեր երեխաների սերը Հայրենիքի նկատմամբ, նրանք ցանկանում են այստեղ սովորել, ստանալ բարձրագույն կրթություն, աշխատել: Վստահ եմ, որ նրանք կլինեն լավ քաղաքացի ու լավ հայ»,-նշեց հայրենադարձած ընտանիքի հայրը:

Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Կարեն Պապյանի ընտանիքի որոշումը՝ վերադառնալու Հայրենիք, գեղեցիկ և ոգևորող օրինակ է, որը վարակիչ կլինի շատերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]