Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՏՄՊՊՀ-ն աշխատում է նոր արդյունավետ գործիքներ ներդնելու ուղղությամբ

ՏՄՊՊՀ-ն աշխատում է նոր արդյունավետ գործիքներ ներդնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աշխատանքներ է տանում ստուգումների անցկացման լայն իրավասությունների ներդրման և պետական օժանդակության նկատմամբ վերահսկողություն սահմանելու լծակներ ձևավորելու ուղղությամբ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Այս գործիքների ներդրման ուղղությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում: Առաջիկայում պատրաստվում ենք ուսումնասիրել միջազգային փորձը, քանի որ այդ գործիքները միջազգային պրակտիկայում լայն կիրառում ունեն: Մենք արդեն միջազգային փորձագետներին խնդրել ենք, որպեսզի մեզ ներկայացնեն միջազգային փորձը, որպեսզի այս ուղղությամբ աշխատանքներ տանենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շաբոյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին՝ ի՞նչ լրացուցիչ գործիքներ են անհրաժեշտ հանձնաժողովի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար:

Արտակ Շաբոյանը նաև ընդգծեց, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքով  նոր գործիքներ են նախատեսում, որոնք կհեշտացնեն հանձնաժողովի աշխատանքը: Մասնավորապես, Շաբոյանը շեշտեց, որ նախատեսվում են գործիքներ, որ կլինի պատժամիջոցների մեղմացում այն տնտեսվարողների համար, որոնք հանձնաժողովին տեղեկություններ կտրամադրեն հակամրցակցային համաձայնությունների մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]