Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության մանդատը երկարացրել են մեկ տարով

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության մանդատը երկարացրել են մեկ տարով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) մանդատը երկարացվել Է մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին հայտնել Է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

«ԵԱՀԿ-ի ՀՄԱ-ի մանդատը երկարացված Է մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը: Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել Է, որ ՀՄԱ-ն պետք Է լիակատար եւ անարգել մուտք ունենա Ուկրաինայի ամբողջ տարածքում… ԵՄ-ի բոլոր պետությունները, ԱՄՆ-ը եւ Կանադան պաշտպանեցին»,-ասված Է ներկայացուցչության Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը 2017 թվականի մարտին Ուկրաինայում առաքելության մանդատը երկարացրել Էր մեկ տարով՝ մինչեւ 2018 թվականի մարտի 31-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]