Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նիդերլանդների ավագանիներում արդեն երկու հայ է ընտրվել. արդյունքները նախնական են

 Նիդերլանդների ավագանիներում արդեն երկու հայ է ընտրվել. արդյունքները 
նախնական են

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում մարտի 21-ին կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով 2 հայ թեկնածու արդեն ավագանու կազմում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը:

«Կուսակցությունների հավաքած ձայների նախնական հաշվարկով երկու համայնքներում Էնկհաուզենում, Ամստելվենում նվազագույն շեմը հաղթահարել են համապատասխանաբար Արշակ Մազլումյանը, Տավրոս Ասլանյանը»,-ասաց Մաթո Հախվերդյանը: Վերջնական արդյունքները պարզ կլինեն առաջիկայում:  

Նիդերլանդների 300-ից ավելի համայնքներում մարտի 21-ին անցկացվեցին տեղական ընտրություններ, որոնց մասնակցում էր 13 հայ թեկնածու: Տարբեր համայնքների ավագանու կազմում ընդգրկվելու համար իրենց թեկնածությունն էին ներկայացրել նաև կին գործիչներ: Նիդերլանդների 10 համայնքում՝ Ալկմար, Ալմելո, Ամերսֆորտ, Ամստելվեն, Ամստերդամ, Արնհեմ, Հաագա, Հոֆ վան Տվենտե, Մաստրիխտ, Էնկհաուզեն, ավագանու աթոռի համար պայքարում էին Արմինե Ստեփանյանը, Արշակ Մազլումյանը, Գայանե Հոլդեր-Վարդանյանը, Մարիա Բալաստ-Թաթարյանը, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը, Նշան Սարիջանը, Ռոբին Գելիչին, Սեպուհ Աբրահամյանը, Սևակ Գասպարյանը, Դալար Լազարյանը, Թալին Արեգյանը, Տավրոս Ասլանյանը, Ջանիկ Դանիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]