1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր. ՈՒՂԻՂ

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեցին 10-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Մյուս զույգերն են. Գրիշչուկ (Ռուսաստան)-Կարյակին (Ռուսաստան), Մամեդյարով (Ադրբեջան)- Կարուանա (ԱՄՆ), Լիժեն (Չինաստան)- Սո (ԱՄՆ):

9 տուրից հետո 6 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարուանան է (ԱՄՆ): 5,5 միավորով երկրորդ տեղում Շահրիյար Մամեդյարովն է (Ադրբեջան): Եռյակը 5 միավորով եզրափակում է Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և Դին Լիժենը (Չինաստան) ունեն 4,5 միավոր: Արոնյանը, Ուեսլի Սոն (ԱՄՆ) և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) ունեն 3,5-ական միավոր:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի  9-28-ին Լոնդոնում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]