1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ում մեկնարկեց դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձի մասնակիցների ընտրումը

ԱՄՆ-ում մեկնարկեց դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձի մասնակիցների ընտրումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում սկսվել Է դեպի Մարս թռիչքի պայմանների նմանակման հերթական գիտափորձին մասնակցելու հավակնորդների միջազգային ընտրումը: Ինչպես հայտնել Է Հավայիի նահանգի համալսարանի, որը պատրաստվում Է կատարել այդ գիտական հետազոտությունը, մամուլի ծառայությունը, հարկավոր են առողջ, չծխող 21-ից մինչեւ 65 տարեկան կամավորներ, որոնք ունեն որոշակի կրթություն եւ աշխատանքի փորձ, լավ տիրապետում են անգլերենին եւ պատրաստ են մի քանի ամիս անցկացնելու «բանտարկության» մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ գիտափորձին մասնակցել ցանկացողները, որն արդեն բնավ առաջին անգամը չեն կազմակերպում ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) միջոցներով, կարող են հայտ ներկայացնել մինչեւ ապրիլի 2-ը: Նոր առաքելության օրը եւ տեւողությունը տակավին որոշված չեն: Ինչպես մարտի 21-ին ՏԱՍՍ-ին հայտարարել Է գիտափորձերի այս շարքի ղեկավար Քիմ Բինսթեդը, հայտերն ընդունվում են ոչ միայն ամերիկացիներից, այլեւ այլ պետությունների քաղաքացիներից: Այս տեսակի՝ թվով վեցերորդ գիտափորձը մեկնարկել Է փետրվարի 15-ին եւ պետք Է շարունակվեր ութ ամիս: Սակայն դրա սկսվելուց չորս օր անց այն վաղաժամկետ դադարեցվել Է չորս մասնակիցներից մեկի գործողությունների պատճառով, որոնց թվում եղել են երկու տղամարդ եւ երկու կին: Նա հրաժարվել Է հետազոտությանը հետագա մասնակցությունից: Տեղի ունեցածի հանգամանքները չեն հրապարակվում:

Այս շարքի գիտափորձերն անցկացվում են Հավայի կղզու Մաունա Լոա քնած հրաբխի լանջի հատուկ համալիրում, որը հեռավոր կերպով Կարմիր մոլորակի բնապատկեր Է հիշեցնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]