Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օդաչուին հաջողվել Է խափանված շարժիչը գործի դնել գետնից մի քանի մետրի վրա

Օդաչուին հաջողվել Է խափանված շարժիչը գործի դնել գետնից մի քանի մետրի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի օդաչու Չադ Բարբերը հրապարակել Է տեսահոլովակ, որտեղ թռիչքի ժամանակ խափանվում Է նրա օդանավի շարժիչը: Նա այն կարողանում Է գործ դնել գետնից սոսկ մի քանի մետրի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բարբերն իր բիպլանով բարձրագույն օդանավավարման Pitts ֆիգուրներ Էր կատարում Ֆլորիդայի Քորալ Սփրինգսի երկնքում: Անսպասելիորեն պտուտակը դադարում Է գործել, եւ ինքնաթիռն սկսում Է ընկնել:

Օդաչուն կարողանում Է ինքնաթիռն ուղղել դեպի այն ճանապարհը, որտեղ հնարավոր լիներ վայրԷջք կատարել, սակայն վերջին պահին շարժիչն այնուամենայնիվ գործի Է ընկնում: Բարբերը ուրախ բացականչում Է եւ շարունակում թռիչքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]