Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգերի լիգան մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցելու համար Եվրոպայի առաջնությանը. Ռուբեն Հայրապետյան  

Ազգերի լիգան մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցելու համար Եվրոպայի 
առաջնությանը. Ռուբեն Հայրապետյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, Ազգերի լիգան մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցելու համար Եվրոպայի առաջնությանը:

«Մենք ընկերական խաղերից ակնկալիքներ չունենք: Ակնկալիքն այն էր, որ հրավիրում ենք նոր ֆուտբոլիստների և փորձարկումներ ենք անում: Առավել ևս, որ մարզիչն ընտրել է այնպիսի մրցակիցներ, որոնք նման են մոտ ապագայի մեր մրցակիցներին: Միշտ էլ հաղթանակը հաճելի է, մեր հավաքականը միշտ էլ մարզադաշտ պիտի մտնի հաղթելու համար: Բայց պետք չէ կենտրոնանալ, որ սա հաղթելու խաղ է: Այս կերպ մարզիչը պատրաստում է մեր հավաքականին պաշտոնական խաղերին: Ընկերական խաղերով պատրաստում ենք հավաքական»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:

Վերջինս խոսեց նաև հավաքական հրավիրված ֆուտբոլիստների և դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի մասին՝ շեշտելով, որ ինքն անձամբ շատ է ուզում թիմի դարպասում տեսնել Յուրչենկոյին:

«Ես ամեն  ինչ անելու եմ, որ նա գա Հայաստանի հավաքական: Մնացածը կախված է նրանից: Իսկ ինչ վերաբերում է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանին և Ժոաո Ժորդի Մոնրո Արարատին, ապա նրանց «կես բերան» ասել ենք, և նրանք ոգևորված միացել են ազգային թիմին: Նորբերտոն լավ տպավորություն է թողնում և մեծ ապագա ունեցող ֆուտբոլիստ է: Նա կուժեղացնի հարձակման գիծը: Իսկ Ժոաո Արարատը թիմին կմիանա մայիսին կայանալիք խաղերի ընթացքում»,-նշեց Հայրապետյանը:

«Ազգերի լիգան մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցելու համար Եվրոպայի առաջնությանը: Այս ընկերական խաղերով նախապատրաստվում ենք Ազգերի լիգային: Փորձում ենք խաղալ այնպիսի մրցակիցների հետ, ովքեր նման են մեր հակառակորդ թիմերին: Մեծ ուշադրություն ենք դարձնելու Ազգերի լիգային»,-ընդգծեց Ֆեդերացիայի նախագահը:

Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D դիվիզիոնի 4-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի հավաքականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]