Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համարեց անհետաձգելի

 Կառավարությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության 
համաձայնագիրը համարեց անհետաձգելի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն անհետաձգելի համարեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 22-ի նիստում:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել նշված օրենքի նախագծին և համաձայնագիրը ներկայացրել Ազգային ժողովի վավերացմանը:  

Ավելի վաղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ Հայաստանը նախատեսում  է համաձայնագիրը վավերացնել արդեն ապրիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am