Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով հատկացվում է նոր դրամաշնորհ

Առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով 
հատկացվում է նոր դրամաշնորհ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Առողջապահության նախարարության «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թ. նախահաշիվը:

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի հետ նախատեսվում է կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր` համապատասխան ծրագրային նպատակների իրականացման համար: Ծրագրի գումարը կազմում է 212 356. 38 ԱՄՆ դոլար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա ապահովել հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության բարելավումը, ներառյալ` ծառայությունների և ապրանքների գնումը և բաշխումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]