Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի կապավորները կապի արդիական միջոցներ են յուրացնում

Հայաստանի ռուսական ռազմակայանի կապավորները կապի արդիական միջոցներ են յուրացնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի կապի ստորաբաժանումների զինծառայողները հրամանատարաշտաբային վարժանքների նախաշեմին կապի արդիական միջոցներ են յուրացնում «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, գործնական պարապմունքների ընթացքում կապավորները 30-կիլոմետրանոց ռազմերթ են կատարել դեպի վարժանքների անցկացման շրջան, կատարել են կառավարման շարժական կետերի եւ կապի հանգույցի ծավալման, նոր սերնդի կապի ժամանակից միջոցներով աշխատանքի նորմատիվները: Հրամանատարաշտաբային վարժանքների ընթացքում գործի Է դրվելու կապի շուրջ 50 նմուշ, այդ թվում՝ հրամանատարաշտաբային մեքենաներ, տարբեր հզորության ռադիոկայաններ, արբանյակային կապի կայաններ, որոնք առկա են ռուսական զորամիավորման զինանոցում, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր, որոնք հանդես են գալիս լեռնային պայմաններում մինչեւ 150 կիլոմետր հեռավորությամբ կապի ապահովման վերահաղորդիչների դերում:

«Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում ռուսական ռազմակայանի կապավորների դաշտային պարապմունքներում ներգրավված են շուրջ 200 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]