1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանն աշխատում է ԵՄ առանձին պետությունների հետ

Վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանն աշխատում է ԵՄ առանձին 
պետությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատում է Եվրոպական միության անդամ առանձին պետությունների հետ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանձին դրույթների կիրարկումը, որը հնարավոր կլինի Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո, ավելի դյուրին կդարձնի վիզաների ազատականացմանն ուղղված բանակցությունները: «Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, ռեադմիսիայի տարբեր համաձայնագրերով, որովհետև բոլորս հասկանում ենք, որ ԵՄ-ն անհանգստացած է անօրինական միգրանտների հետ կապված խնդիրների առնչությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը:

Միաժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարարն ասաց, որ վիզաների ազատականացումն անընդհատ գործընթաց է և այնպես չէ, որ սպասում են կոնկրետ մի պահի այդ գործընթացը սկսելու համար: «Այստեղ առանձին երկրների հետ աշխատելու խնդիր կա: Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը լիազորված չէ ԵՄ-ին, ամեն պետություն կարող է խոչընդոտել: Այդ տեսակետից կարևոր է բոլորի հետ աշխատելը», - նշեց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]