Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թող բոլորովին չթվա, թե հեշտ խմբում ենք Ազգերի լիգայում. Հենրիխ Մխիթարյան  

Թող բոլորովին չթվա, թե հեշտ խմբում ենք Ազգերի լիգայում. Հենրիխ Մխիթարյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ուրախ է հերթական անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար:

«Միշտ էլ հաճելի է լինել առաջինը, և չեմ ժխտի ու կասեմ, որ այսօր էլ մեծ հաճույքով ստացա այդ պարգևը: Փորձելու եմ հաջորդ տարիների ընթացքում ևս լինել առաջինը` հարգելով իմ թիմակիցներին: Հավաքականում ունենք շատ շնորհալի և ուժեղ խաղացողներ, հենց նրանց շնորհիվ է, որ ես կարողանում եմ ավելի ուժեղ դառնալ»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Կիսապաշտպանը խոսեց նաև նոր մրցափուլի` ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մասնակցության փաստին. «Դեռևս 5 ամիս ժամանակ ունենք, մինչ այդ շատ բան կարող փոխվել: Պետք է կարողանանք առաջիկա ընկերական հանդիպումներից առավելագույնը քաղել: Պաշտոնական խաղերն ավելի հետաքրքիր են, քան ընկերական խաղերը: Մեզ համար մեծ փորձ կլինի: Թող բոլորին չթվա, թե հեշտ խմբում ենք Ազգերի լիգայում: Ներկայիս ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ: Անելու ենք ամեն ինչ, որ պատվով դուրս գանք»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 27-ին Երևանում ընկերական հանդիպումներ կունենա Էստոնիայի և Լիտվայի թիմերի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]