Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ

Սեւանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ

ԳԱՎԱՌ, 22 մարտի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա մարտի 21-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 4 սանտիմետրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի մարտի 21-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 51 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ Սեւան թափվող գետերում մոտակա օրերին սպասվում է ջրի ելքերի ավելացում: Ստորերկրյա հոսքի արդյունքում այս տարի Սեւանա լիճ է լցվել 7 միլիոն 263 հազար խորանարդ մետր ջուր: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ընթացքում դեռեւս Սեւանա լիճ ջուր չի տեղափոխվել: Վերջին վեց ամսում առաջին անգամ արդեն Սեւանա լճի մակարդակը սկսել է դրական նիշ ապահովել:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի կարծիքով, Սեւանի մակարդակի ավելացումը կապվում է մարտին գրանցված համեմատաբար առատ տեղումների եւ Սեւան թափվող գետերի ելքերի ավելացման հետ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]