1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան պատասխանատու է Աֆրինի բնակչությանը պաշտպանելու հարցում. Գերմանիայի ԱԳ նախարար

Թուրքիան պատասխանատու է Աֆրինի բնակչությանը պաշտպանելու հարցում. 
Գերմանիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է պաշտպանել սիրիական Աֆրին քաղաքի բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Խոսելով Գերմանիայի դաշնային խորհրդարանում՝ Մաասն ասել է. «Կարևորն Աֆրինի քաղաքացիական բնակչության անվտանգությունն է. Թուրքիան պատասխանատու է այս հարցում»:

Ավելի վաղ հարցին անդրադարձել էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ընդգծելով, որ խիստ մտահոգիչ է թուրքական զինուժի գործողությունների հետևանքով Աֆրինից բնակչության տարհանումը, զոհերի գրանցումը: «Խորապես դատապարտում ենք տեղի ունեցածը»,- նշել էր նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]