Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քուրդ մարտիկները 20-ից ավելի թուրք զինվորներ եւ ՍԱԲ-ի զինյալներ են սպանել Աֆրինում. ANF

Քուրդ մարտիկները 20-ից ավելի թուրք զինվորներ եւ ՍԱԲ-ի զինյալներ են սպանել Աֆրինում. ANF

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական ջոկատների մարտիկները Աֆրինի (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ) տարածաշրջանում գրոհել են թուրքական զորքերի եւ «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների դիրքերի վրա: Ինչպես մարտի 22-ին ANF գործակալությանը հայտնել Է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) շտաբի ներկայացուցիչ Նուրի Մահմուդը, Ջինդերեսի եւ Բյուլբյուլի շրջանում անցկացված գործողությունների ընթացքում սպանվել են 18 թուրք զինվորներ եւ ՍԱԲ-ի զինյալներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շիրավի օկրուգում ԺԻՈւ-ի մարտիկները խփել են մեկ զրահամեքենա, զոհվել են հինգ թուրք զինծառայողներ: Աֆրինի վարչական կենտրոնը Թուրքիայի եւ նրա կողմից պաշտպանվող կազմավորումների վերահսկողության տակ Է անցել մարտի 18-ին: Քուրդ բնակիչության մեծամասնությունը լքել Է քաղաքը եւ տեղավորվել այն շրջաններում, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո: ԺԻՈւ-ի ջոկատները հայտարարել են Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի դեմ պարտիզանական պատերազմի մարտավարությանն անցնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]