Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին. Վարազդատ Հարոյան  

Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին. Վարազդատ Հարոյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով, ազգային ընտրանին չի զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի հավաքականներին:

«Արդեն ուսումնասիրել ենք մրցակցին` Էստոնիայի հավաքականին, լավ թիմ է: Բարձրահասակ, ատլետիկ տղաներ են: Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին: Պետք է պայքարենք, որ մինչև Ազգերի լիգայի մեկնարկը հաղթենք ընկերական բոլոր 4 ընկերական խաղերում: Հիմա լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ խաղերին»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարոյանը:

Վերջինս նա խոսեց նաև տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում ընդգրկվելու մասին. «Շատ հաճելի է տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում հայտնվելը: Թեկուզ երրորդն եմ, բայց ուրախ եմ: Պետք է ավելի շատ աշխատել, ավելի շատ մարզվել և պայքարել բարձր տեղերի համար»,-շեշտեց ֆուտբոլիստը:

Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում 25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 27-ին Երևանում ընկերական հանդիպումներ կունենա Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]