Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին տարածք տրամադրեց

Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին տարածք տրամադրեց

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Բարձրագույն դատական խորհրդին և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին գործունեությունն  ապահովելու նպատակով տարածքներ տրամադրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 22-ի նիստում:

Մասնավորապես, նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ և 4-րդ  մասնաշենքերի 4881.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ դատական դեպարտամենտին՝ Բարձրագույն դատական խորհուրդը տեղակայելու նպատակով:

Միաժամանակ, նախատեսվում է Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքից 1112.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմին, քանի որ վերջինս աշխատանքային տարածք  չունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]