Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Նուբարաշեն» ՔԿ-ի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցը կապիտալ կվերանորոգվի  

«Նուբարաշեն» ՔԿ-ի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցը կապիտալ 
կվերանորոգվի

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ընդունեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը գումար հատկացնելու,  գործադիրի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցի կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Նուբարաշեն» ՔԿ-ի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցի կապիտալ վերանորոգումը դարձել է խիստ անհրաժեշտ և հրատապ` կանխելու համար հակասանիտարական վիճակը համաճարակայինի վերափոխման վտանգը:

Ըստ նախագծի հիմնավորման, կապիտալ շինարարության աշխատանքների իրականացումը թույլ կտա բարելավել կալանավայրերում պահվող անձանց և դատապարտյալների կոմունալ, կոմունալ-կենցաղային պայմանները և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին հարակից տարածքի  սանիտարական վիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]