Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման ծրագրի ներդրումների ծավալը կավելանա

 Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման ծրագրի 
ներդրումների ծավալը կավելանա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Եղվարդում նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան կառուցելու ներդրումային ծրագրի հետ կապված ընդունեց նոր որոշում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ նախագծով նախատեսվում է «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման մեջ ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նպատակով փոփոխել, լրացնել և հստակեցնել  ներմուծվող ապրանքների ցանկը: «Դրա արդյունքում ներդրումների ծավալը կավելանա 550 մլն դրամով և կհասնի 16,8 մլրդ դրամի: Արդյունքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարայանը:

 «ԱՐՄՕՅԼ»-ին կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ թույլատրվել էր ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ն հետաձգել 3 տարի ժամկետով:

Ըստ հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ»-ը կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կկառուցի իր տեսակի մեջ եզակի նավթամթերքի վերամշակման գործարան ներքին շուկայում, կստեղծվեն նոր աշխատատեղեր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]