Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական նոր ավան

Կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական նոր ավան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը կկառուցի «Վերածնունդ» երիտասարդական նոր ավան: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հա մակերեսով հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով կադաստրային արժեքով որոշեց վաճառել ՀԿ-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է իրականացնել 52 մլրդ դրամի ներդրում:

Ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները, որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

 «Վերածնունդ» երիտասարդական ավանը կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ. հուլիսի 1-ին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]