Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ցուկերբերգը խոստացել Է թույլ չտալ Facebook-ի օգտատերերի տվյալների նոր արտահոսք

Ցուկերբերգը խոստացել Է թույլ չտալ Facebook-ի օգտատերերի տվյալների նոր 
արտահոսք

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ընկերություն, որին պատկանում Է համանուն սոցիալական ցանցը, խոստացել Է հնարավոր ամեն ինչ անել օգտատերերի անձնական տվյալների նոր արտահոսք թույլ չտալու համար: Այս մասին նա հայտարարել Է մարտի 21-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այս հարցն արծարծվել Է Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի շուրջը ծագած սկանդալի պատճառով, որին, The New York Times թերթի տվյալներով՝ հաջողվել Է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ՝ ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակելու համար: «Դա վստահության լուրջ խախտում Էր, եւ ես շատ եմ ցավում, որ այդպես Է եղավ,- ասել Է Ցուկերբերգը:- Այժմ մեր պարտականությունն Է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դա չկրկնվի»:

Մարտի 21-ին ավելի վաղ Ցուկերբերգը հայտարարել Է մի շարք միջոցառումների մասին, որոնք կոչված են թույլ չտալու տեղեկատվության նոր արտահոսքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]