Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը կառավարության նախագահի պաշտոնի նոր թեկնածու Է առաջադրել

Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը կառավարության նախագահի պաշտոնի նոր թեկնածու Է առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը կատալոնական կառավարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ, պատգամավոր Ջորդի Տուրուլի թեկնածությունն Է առաջադրել տարածաշրջանի ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է պալատի՝ մարտի 21-ին Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը Ժորդի Տուրուլին առաջարկում Է որպես Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահի պաշտոնի նոր թեկնածու եւ նիստ Է գումարում նրա թեկնածության շուրջ»,-նշվում Է հայտարարության մեջ: Քննարկումները նշանակված են մարտի 22-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին):

Սկզբնապես տարածաշրջանային կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջարկվել Էր Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնի թեկնածությունը: Իսպանիայի տարածքում այդ քաղաքական գործչի ձերբակալման օրդեր Է գործում, որին դատախազությունը խռովության, ապստամբության եւ վատնումների մեջ Է մեղադրում Կատալոնիայի անկախության հասնելու փորձերից հետո: Այդ կապակցությամբ նա չԷր բացառում այդ պաշտոնը դիստանցիոն զբաղեցնելու հնարավորությունը: Այդուամենայնիվ, Սահմանադրական դատարանը դեմ արտահայտվեց իրադարձությունների նման զարգացմանը: Այդժամ Պուչդեմոնն առաջարկեց, որ Կատալոնիայի առաջնորդի պաշտոնի համար առաջադրվի իր զինակից պատգամավոր Ժորդի Սանչեսի թեկնածությունը, որը խռովության հնարավոր հրահրման գործի ֆիգուրանտ Է եւ անցյալ տարվա հոկտեմբերի կեսին կալանքի տակ Է վերցվել մինչեւ հետաքննության ավարտը: Այդուհանդերձ, մարտի 21-ին Սանչեսը հրաժարվել Է այդ պաշտոնին հավակնելու հնարավորությունից:

Սպասվում Է, որ մարտի 23-ին Իսպանիայի Գերագույն դատարանը մեղադրական եզրակացություններ կհրապարակի «անջատողական գործընթացի» գործով անցնող քաղաքական գործիչների վերաբերյալ: Տուրուլը նույնապես նրանց թվում Է, ում երկրի դատախազությունը մեղադրում Է խռովության, ապստամբության եւ վատնումների մեջ: Գերագույն դատարանը նաեւ պետք Է խափանման միջոց ընտրի կասկածյալների համար: Եթե դատարանը որոշի հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել պատգամավորին, ապա նա չի կարողանա հավակնել տարածաշրջանային ղեկավարին պաշտոնին: Հենց այդ պատճառով Էլ Կատալոնիայի խորհրդարանի նիստը նշանակված Է մարտի 22-ին, այսինքն՝ Գերագույն դատարանի որոշումից մեկ օր առաջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]