Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվում է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվում է Ալեքսանդր Գրիգորյանի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 22, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 27-ին տեղի կունենա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս անգամ նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնն այս տարի կանցկացվի նաև Գորիսում (մարտի 29-ին, ժամը 18:00-ին):

Կհանձնվեն հետևյալ «Արտավազդ» մրցանակները.

 «Լավագույն երիտասարդ դերասանուհի» (մինչև 30 տարեկան), 
«Լավագույն երիտասարդ դերասան»  (մինչև 30 տարեկան), 
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»  (մինչև 35 տարեկան), 
«Լավագույն մանկական ներկայացում», 
«Լավագույն սցենոգրաֆիա»,
«Լավագույն պիես», 
«Լավագույն երաժշտության հեղինակ», 

«Լավագույն դերասանուհի», 
«Լավագույն դերասան», 
«Լավագույն ներկայացում» անվանակարգերում:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում առաջարկությունն անում է ՀԹԳՄ նախագահությունը:

Կհանձնվի նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:
ՀԹԳՄ նախագահության հաստատած փորձագետների կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, Աննա Հեքեքյանը, Նվարդ Ասատրյանը և Ռուզաննա Առաքելյանը:

 Մրցանակաբաշխությունը կանցմացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]