Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հրապարակել են Uber-ի անվարորդ ավտոմոբիլի մասնակցությամբ ՃՏՊ-ի տեսագրությունը

ԱՄՆ-ում հրապարակել են Uber-ի անվարորդ ավտոմոբիլի մասնակցությամբ ՃՏՊ-ի 
տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Թեմպե քաղաքի ոստիկանությունը հրապարակել Է Uber-ի անվարորդ ավտոմոբիլի մասնակցությամբ վթարի տեսագրությունը, որի հետեւանքով հեծանվորդուհի Է զոհվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեմպեի ոստիկանության տրանսպորտային հանցագործությունների բաժինն ուսումնասիրում Է մարտի 18-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հետաքննության մասին, հենց որ այն մատչելի լինի»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը Twitter-ում ուղեկցում Է տեսահոլովակը: Volvo ինքնավար ջիպի հետ բախման հետեւանքով զոհվել Է 49-ամյա Էլեյն Հերցբերգը:

Ավելի վաղ նշվել Է, որ ոստիկանությունն Uber-ի ավտոմատիկայի մեղքը չի գտել այդ միջադեպում: Քաղաքի ոստիկանության պետ Սիլվիա Մոիրի խոսքով՝ ո՛չ խցիկները, ո՛չ Էլ փորձարկվող ավտոմոբիլի մեջ նստած մարդը հեծանիվը չեն նկատել մինչեւ բախումը: Երկու խցիկներով հանդերձված ավտոմոբիլը նույնպես արգելակելու փորձ չի կատարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]