1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վաշինգտոնում Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհրդի նիստ է գումարվել

Վաշինգտոնում Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհրդի նիստ է գումարվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում՝ ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակում, մարտի 19-ին տեղի ունեցավ Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի նիստը, որին հայկական պատվիրակության կազմում մասնակցեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի հիմնադրումից ի վեր (2015թ.) կողմերի միջև սա երկրորդ հանդիպումն էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, պատվիրակության կազմում ներգրավված էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Աշխատանքի ու սոցիալական հարցերի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններից, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից և Պետական եկամուտների կոմիտեից:

Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում էր ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլանին: Ամերիկյան կողմից նիստին ներկա էին ԱՄՆ Պետքարտուղարության, Գյուղատնտեսության, Աշխատանքի ու Առևտրի դեպարտամենտների, ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության, Սննդամթերքի ու դեղորայքի տեսչության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:

Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ նաև կլոր սեղան-քննարկում մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նիստի ավարտին խորհուրդն ամփոփեց ԱՄՆ-Հայաստան առևտրային օրակարգը ու հստակեցրեց հետագա քննարկումների ու խորհրդակցությունների ոլորտները:

Մարտի 20-ին ՀՀ պատվիրակությանը` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի և Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորությամբ, հյուրընկալեց Տնտեսական և առևտրային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մանիշա Սինգը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Բրայան ՄըքՖիթերսը ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Երկու կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ առկա է առևտրի ու ներդրումների ներկա ծավալներն ընդլայնելու երկուստեք պատրաստակամություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի արդյունքներին և երկկողմ տնտեսական համագործակցության այնպիսի առաջնային ուղղություններին, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան և գինեգործությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]