Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրազիլիայի բնակչության քառորդ մասը մնացել Է առանց Էլեկտրականության

Բրազիլիայի բնակչության քառորդ մասը մնացել Է առանց Էլեկտրականության

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի սպառողների գրեթե մեկ քառորդը երկրի հյուսիսի եւ հյուսիս - արեւելքի առնվազն 13 նահանգներում առանց Էլեկտրականության Է մնացել խափանման պատճառով: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով EFE գործակալությանը:

Հյուսիսում եւ հյուսիս - արեւելքում Էներգամատակարարման համակարգերն անջատվել են մատակարարման աղբյուրներից: Առավել տուժել են Ռիո Գրանդե դու Նորտեի, Պարաիբայի եւ Մարանյանի նահանգները, որտեղ քաղաքների մեծ մասն արդեն մի քանի ժամ մնում Է առանց Էլեկտրականության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բացի դրանից, Էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել Բրազիլիայի հարավում եւ հարավ -արեւելքում: Դադարեցրել Է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն եւ տրամվայները, ինչն անկարգություններ Է առաջացրել քաղաքացիների շրջանում:

Էներգետիկայի նախարար Ֆեռնանդու Կոելիո Ֆիլիոյի տվյալներով՝ անջատման պատճառ Է դարձել խափանումը Պարայի նահանգի Բելու Մոնտի հիդրոԷլեկտրակայանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]