1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմավիրում սպանություն է կատարվել. 19-ամյա երիտասարդը ձերբակալված է

Արմավիրում սպանություն է կատարվել. 19-ամյա երիտասարդը ձերբակալված է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում մարտի 21-ի գիշերը սպանություն է կատարվել. 19-ամյա երիտասարդը դանակահարել է 22-ամյա Նարեկ Պողոսյանին, ով հիվանդանոցում մահացել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Մարտի 21-ին՝ ժամը 21.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Նարեկ Պողոսյանը, որը մարտի 21-ին՝ կեսգիշերին, հիվանդանոցում մահացել է:
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 21-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի 1-ին փողոցի թիվ 20 հասցեի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ն.Պողոսյանին դանակի յոթ հարված է հասցրել 1999 թ. ծնված Վաղինակ Մ.-ն՝ պատճառելով մահ:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 22-ին՝ ժամը 03.00-ին, Վաղինակ Մ.-ն ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Վաղինակ Մ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն»,-հայտնում են ոստիկանությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]