1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանում Է Վրաստան

Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանում Է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 22-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանում Է Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ներկայիս այցը կդառնա Լուկաշենկոյի երկրորդ պաշտոնական այցը այդ երկիր. առաջինը կայացել Է 2015 թվականի ապրիլին:

Այցի ծրագրով պլանավորված են Լուկաշենկոյի բանակցությունները Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Նախատեսվում Է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Կարծարծվեն նաեւ քաղաքականության բնագավառում համագործակցության հարցերը, միջազգային հարթակներում երկրների շփումները, աշխարհի ու տարածաշրջանի իրադրությունը: Բանակցությունների արդյունքում ծրագրվում Է ստորագրել մի շարք փաստաթղթեր:

Ինչպես ճշտել Է վրացական պետության ղեկավարի վարչակազմը, նախագահները հանդիպումներ կանցկացնեն դեմառդեմ եւ ընդլայնված ձեւաչափով: Բացի այդ պլանավորված են Լուկաշենկոյի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Միաժամանակ Թբիլիսիում կանցկացվեն Մինսկի օրերը (մարտի 21-23-ին) եւ վրաց-բելառուսական գործարար համաժողովը (մարտի 22-ին), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]