Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի ԱՄՆ-ի մաքսատուրքերն ու Brexit-ը, ինչպես նաեւ Սոլսբերիի միջադեպը

ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի ԱՄՆ-ի մաքսատուրքերն ու Brexit-ը, ինչպես նաեւ Սոլսբերիի միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության՝ մարտի 22-23-ի գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան մետաղների առեւտրական մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանների քննարկումը, ԵՄ-ի հնարավոր պատասխան քայլերը, ինչպես նաեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլի ռազմավարության ընդունումը: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը գագաթնաժողովի կապակցությամբ գրել Է Եվրամիության 28 երկրների ղեկավարներին հղած հրավեր-նամակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետությունների ղեկավարները մարտի 22-ին աշխատանքային ընթրիքի ընթացքում կարծարծեն նաեւ Սոլսբերիի միջադեպը: Նախատեսվում Է, որ այդ հարցի առնչությամբ հայտարարություն կընդունվի Լոնդոնի հետ համերաշխության մասին:

«Աշխատանքային ընթրիքի ավարտին մենք կհաստատենք հայտարարությունը Սոլսբերիում կատարված հարձակման վերաբերյալ»,- ասել Է Տուսկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]