NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 21-03-18
08:47, 22 Մարտ 2018
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի մարտի 21-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 1.28%-ով և կազմել 1330.60 դոլար, արծաթի գինն աճել է 1.91%-ով և կազմել 16.55 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.39%-ով և կազմել 959.10 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում