Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների մարտի 20-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների մարտի 20-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների մարտի 20-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «մարտի 20-ին, ժամը 8.40-ին, Երևանի Սարյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մարտի 20-ին, ժամը 5.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 116/44 հասցեի մոտ բախվել է մեկ այլ «Նիսան»-ի, որն առաջ ընթանալով` բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Նիսան»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մարտի 20-ին, ժամը 11.00-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դուրյան և Սաֆարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մարտի 20-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 29-ամյա քաղաքացուհին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն: 
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 15-ամյա պատանի և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` մորը պատկանող «Տոյոտա RAF 4» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

Մարտի 20-ին, ժամը 6.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արևաբույր գյուղում «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 39 տան ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մարտի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 101-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սարի լանջին և շրջվել ջրատարը: Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մարտի 19-ին, ժամը 12.10-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավան, Հովհաննիսյան թաղամասի թիվ 24/9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա և 71-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մարտի 19-ին, ժամը 23.55-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել 1/3 հասցեի շինության պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մարտի 19-ին, ժամը 23.25-ին, Արմավիրի Ջիվանու և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-210930», «ԲՄՎ-740» և «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-210930»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մարտի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Մարմաշենի խճուղու թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «Հոնդա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լեքսուս»-ի ուղևորը և «Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մարտի 19-ին, 14.35-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]