Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրիում անցկացվեց տիկնիկների երթ

Գյումրիում անցկացվեց տիկնիկների երթ

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում նշվեց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը: Գյումրու «Վարդանանց» հրապարակը մարտի 21-ին վերածվել էր տիկնիկային աշխարհի: Տիկնիկային թատրոնների սիրահարները տոնը նշում են 2003 թվականից։ Այն առաջարկվել է Իրանում տիկնիկային թատրոնի հայտնի դերասան Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից։ Ավանդույթի համաձայն՝ այս օրը տիկնիկային թատրոնները առաջարկում են արտասովոր ներկայացումներ, ստեղծագործական երեկոներ, համերգներ և այլ տոնական միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օրվա խորհրդով պայմանավորված, Գյումրիում առաջին անգամ տեղի ունեցավ աննախադեպ՝ «Տիկնիկների աշխարհ» միջոցառումը՝ քաղաքապետարանի ու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ:

Հայաստանի հնագույն՝ Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնից տիկնիկներով, մուլտ հերոսների հանդերձով, դիմակներով երթը շարժվեց դեպի Վարդանանց հրապարակ: Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ տիկնիկային արվեստի տարբեր ժանրերի, կենդանի տիկնիկների, մուլտ հերոսների համերգային շոու ծրագիր, առաջին անգամ գյումրեցի փոքրիկներին հյուրընկալվեցին խադուլյաները, անցկացվեց տիկնիկավարի, տիկնիկագործի վարպետության դասեր, ինչպես նաև՝ տիկնիկների ցուցահանդես-վաճառք:

Հրապարակում բոլոր ցանկացողները ոչ միայն հնարավորություն ունեին տեսնելու թե ինչպես են պատրաստվում տիկնիկները, այլ նաև կարճ ժամանակում տիկնիկավար էին դառնում: Բազմամյա ստեղծագործական գործունեության և տիկնիկավարի, տիկնիկագործի տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրվան առիթով Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը պարգևատրվեց պատվոգրով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]