Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևան-Սևան ավտոճանապարհի թունելի սկզբնամասում ավտոմեքենա է այրվել

Երևան-Սևան ավտոճանապարհի թունելի սկզբնամասում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 21-ին, ժամը 11:38-ին ահազանգ  է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա:  

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին, մարվել՝ 12։27-ին:

Երևան-Սևան ավտոճանապարհին` թունելի սկզբնամասում, ամբողջությամբ այրվել է «Toyota Corolla» մակնիշի 19 SO 760 պետհամարանիշով ավտոմեքենան:

Մինչ աշխատանքների ավարտը ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն անվտանգության նկատառումներից ելնելով ավտոճանապարհը երկկողմանի փակել են և իրականացրել հերթապահություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]