Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների 
քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումները:  

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությունն ու կարևորել հետագա համագործակցության շարունակականությունը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների տեսանկյունից:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]