Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայ-վրացական հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են․ Վրաստանում ՀՀ դեսպանը Նինոծմինդայում էր

Հայ-վրացական հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են․ 
Վրաստանում ՀՀ դեսպանը Նինոծմինդայում էր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Նինոծմինդայի հայ համայնքի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչեցին հայ համայնքին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, կրթությանը, շրջանի սոցիալ-տնտեսական հարցերին։

Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որպեսզի հայ համայնքը մեծ ուշադրություն հատկացնի վրացական լեզվի ուսուցմանը, քանի որ դա առանձնակի կարևորություն է իրենից ներկայացնում։

Ներկաներից մեկին հետաքրքրում էր հայ-վրացական ներկայիս հարաբերությունների մակարդակը, որին ի պատասխան Վրաստանում ՀՀ դեսպանը նշեց, որ դրանք աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, որում մեծ դեր են խաղում նաև Հայաստանի և Վրաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների միջև անձնական շատ ջերմ հարաբերությունները, որը ևս իր արտացոլումն է գտնում երկկողմ հարաբերություններում։ Այս համատեքստում դեսպան Սադոյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վրաստանի ներկայիս իշխանություններին, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության համար ստեղծում է նման բարվոք պայմաններ և նրանց խնդիրները պահում մշտական ուշադրության կենտրոնում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]