1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկ Բարսեղյանը սառը զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա՝ ազատ արձակվել

Հայկ Բարսեղյանը սառը զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա՝ 
ազատ արձակվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  SOS համացանցային հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը սառը զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել, այնուհետև՝ ազատ արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց  ՀՀ ոստիկանության  ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

 «Հայկ Բարսեղյանը բերման էր ենթարկվել սառը զենք կրելու կասկածանքով: Նրա մոտ հայտնաբերվել է դանակ: Նշանակված է փորձաքննություն, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Ջանոյանը:

Նա նաև հայտնեց, որ Հայկ Բարսեղյանն այս պահին ոստիկանությունում չէ, ազատ է արձակվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]