Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Գառնի»-ում նշվել է Ամանորն ու Վահագնի ծնունդը

«Գառնի»-ում նշվել է Ամանորն ու Վահագնի ծնունդը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ավանդույթի համաձայն մարտի 21-ին հավաքվել են «Արորդիների Ուխտ» կազմակերպության անդամները` նշելու  հեթանոսական տոներից մեկը` Ամանորն ու Վահագնի ծնունդը: «Արորդիների Ուխտ»-ի անդամները մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորել են  «Գառնի»-ում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից՝ հավելելով.  «Կեսօրին արդեն սկսվել  են բուն միջոցառումները,  այդ  թվում  օծվել ու մասնակիցներին է բաժանվել տարեհաց:  Ներկաները նաև ցանկություն պահելով՝ գունավոր ժապավենի մի  կտոր են  կապել  Կենաց  ծառը խորհրդանշող  ծիրանենու  ճյուղերին:

Ծիսական արարողությունն ու տոնակատարությունն ուղեկցվել է ազգային երգ ու պարով: Կատարումներով հանդես են եկել  Գառնի համայնքի մշակույթի պալատի սաները: Միջոցառումը տպավորել է  նաև  օտարեկրացի զբոսաշրջիկներին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության ներկայությունը միջոցառմանը` «Արորդիների Ուխտ»-ի  և ՊՈԱԿ-ի միջև  ձևավորված ջերմ համագործակցության վկայությունն է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]