Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ դեսպանը Կահիրեում ներկայացրել է ՖՄԿ Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ դեսպանը Կահիրեում ներկայացրել է ՖՄԿ Երևանում կայանալիք գագաթաժողովի 
նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեի Օպերայի տանը Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը մարտի 20-ին կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին ԵԱՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Եգիպտոսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մշակութային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով անդրադարձավ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների և օրակարգի մասին՝ շեշտելով, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվում այդ կարևոր միջոցառմանը, որին ակնկալվում է ամենաբարձր մակարդակի մասնակցություն ավելի քան 80 երկրներից։ 

Դեսպանը վստահություն հայտնեց, որ «Ապրել միասին» կարգախոսի ներքո կայանալիք գագաթաժողովի արդյունքները կնպաստեն ֆրանկոֆոնիայի համատեքստում հասարակությունների մերձեցմանը, ինչպես նաև խաղաղության ամրապնդմանն ու կայուն զարգացմանը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ պատրաստված Հայաստանի մասին պատմող այցեքարտ-տեսահոլովակը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]