Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՀ Նախագահը Բեյրութում քննարկել է Արցախի և ՀԲԸՄ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

ԱՀ Նախագահը Բեյրութում քննարկել է Արցախի և ՀԲԸՄ փոխգործակցության հարցերի 
լայն շրջանակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լիբանանի տեղական մարմնի ղեկավարության հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել է Արցախի եւ ՀԲԸՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀԲԸՄ ղեկավարությանը եւ նրա անդամներին քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտներում Արցախին մշտապես սատարելու համար` բարձր գնահատելով այդ հայրենանվեր աշխատանքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]