Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նախարարը չպետք է կարծիք հայտնի որևէ դատական ակտի վերաբերյալ. Դավիթ Հարությունյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի մասին

Նախարարը չպետք է կարծիք հայտնի որևէ դատական ակտի վերաբերյալ. Դավիթ 
Հարությունյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրաժարվում է մեկնաբանել և որևէ կարծիք հայտնել Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ լրատվամիջոցներն ազատ են այս կամ այն դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնել, բայց գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ ոչ:

Հարցին՝ կա՞ն անձինք, ովքեր Հայաստանում ենթարկվել են քաղաքական հետապնդման, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, իմ խորին համոզմամբ՝ երբևէ որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում Հայաստանում չի իրականացվել»:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է նա որակում Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ 10 տարի 5 ամիս ազատազրկման վճիռը՝ նախարարն ասաց. «Դուք կարող եք ունենալ այլ կարծիք, ես կարող եմ ունենալ այլ կարծիք, բայց սա հարցաքննություն չէ»:

Պատասխանելով հարցին, թե որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ ինչպե՞ս կմեկնաբանի Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատավճիռը, նախարարն ընդգծեց, որ երբևէ որևէ արդարադատության նախարար որևէ դատական ակտի վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել, ինչը ճիշտ է: «Արդարադատության նախարարը չպետք է կարծիք հայտնի որևէ դատական ակտի վերաբերյալ: Անկախ նրանից ես կուսակցական եմ, թե ոչ, ես արդարադատության նախարարն եմ, ինչի հետ դուք ստիպված եք հաշտվել: Իմ առաքելությունն ավելի շատ արդարադատության քաղաքականության ոլորտում է, և, եթե ես որևէ մի հարցի վերաբերյալ, ես դա արտահայտում եմ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եզրափակեց Դավիթ Հարությունյանը:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է 10 տարի 5 ամիս ազատազրկման:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]